Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը քարտեզի մասով որոշում չի կայացվել․ ՀՀ փոխվարչապետ


Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել, NEWS.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանձնաժողովները, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, չորրորդ անգամ հանդիպել են այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում։

Բաքուն այս տարվա հունիսի 1-ի քիշնևյան հանդիպումից հետո կրկին հայտարարեց, թե Երևանը «ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից»՝ պնդելով՝ «հայկական կողմը փորձում է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը»։ Քննադատությունը, մասնավորապես, Երևանի նշած 1975 թվականի քարտեզներին էր վերաբերում․ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր նախօրեին հայտարարել, թե սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել Քիշնևում, Բաքուն հակադարձեց՝ կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։

Բաքվին Հայաստանի արտգործնախարարն արձագանքեց՝ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզներով պետք է Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում իրականացնեն՝ միևնույն ժամանակ նկատելով՝ Քիշնևում Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը Իլհամ Ալիևը կարծես դեմ չի եղել 1975 թվականի քարտեզներին, թեև մինչև այդ մշտապես մերժել է դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG