Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել, հայտարարում է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր Ակնայից՝ (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։
Նախարարությունը կոչ է անում՝ տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից՝ շեշտելով՝ ոստիկանությունն այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում՝ մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։
Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել էր, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
Երեկ Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպմանը Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» առաջարկը։