Մատչելիության հղումներ

Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ դեսպանատուն


Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին, Հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանումները՝ արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անցնել Հակարիի կամրջով։ Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Բաքվի այս քայլի վերաբերյալ»։

«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», - պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։

Երեկ Բաքուն հաղորդեց, թե «Լաչին» անցակետում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»։ Ըստ հաղորդագրության՝ անցակետի գործունեությունը կասեցվել է, «մաքսանենգության բոլոր փաստերը տեղում փաստագրված են օպերատիվ նկարահանման միջոցով»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հայտարարել է, որ առևտրային ապրանքներ տեղափոխել փորձող 4 վարորդները ԿԽՄԿ աշխատակիցներ չեն, նրանց հետ պայմանագրերը խզվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG