Մատչելիության հղումներ

Գիշերը Կիևի վրա գրոհել են իրանական անօդաչուները, դրանք բոլորը խոցվել են


Ուկրաինա - Կիևի երկնքում խոցված անօդաչու թռչող սարք, արխիվ
Ուկրաինա - Կիևի երկնքում խոցված անօդաչու թռչող սարք, արխիվ

Կիևի իշխանությունները հայտնել են, որ այս գիշեր ևս ռուս զինվորականներն իրանական անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նրանց վկայությամբ՝ բոլոր «Շահեդ»-ները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։

Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Կիևի շրջանի երկու թաղամասերում, վնասվել է 12 առանձնատուն և մեկ բազմահարկ շենք։

Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։

XS
SM
MD
LG