Մատչելիության հղումներ

Դնեպրոպետրովսկի շրջանում անօդաչուի հարձակման ժամանակ 2 մարդ է զոհվել


Ուկրաինական ՀՕՊ-ը խոցում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքը, արխիվ
Ուկրաինական ՀՕՊ-ը խոցում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքը, արխիվ

Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հաստատել է գիշերը հայտնված տեղեկությունները, որ մարզում կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ երկու մարդ է զոհվել։

«Դրանցից մեկի բեկորներն ընկել են ավտոմոբիլի վրա, որն ընթանում էր մայրուղով։ Ցավոք, երկու տղամարդ մահացել է», - գրել է Լիսակը Տելեգրամում։

Վարչակազմի ղեկավարն ասել է, որ շրջանի վրա 6 «Շահեդ» է խոցվել՝ չհստակեցնելով, թե դրանց ընդհանուր թիվը որքան էր։

Ուկրաինայի զինված ուժերը մանրամասներ են հայտնել երկրի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին։
Ըստ հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերն արձանագրել են 18 իրանական «Շահեդ-136/131» անօդաչու թռչող սարքերի արձակում հարավարևելյան ուղղությամբ, ոչնչացվել է դրանից12-ը, մյուս 6-ի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG