Մատչելիության հղումներ

Անկարան դեռևս չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան


Անկարան դեռևս չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, քանի որ Ստոկհոլմը շարունակում է աջակցել ահաբեկիչներին, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիայի անդամակցությանը: Բայց մենք չենք կարող հաստատել նրանց, ովքեր ողջունում են ահաբեկիչներին: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան կկատարի իր պարտավորությունները», - ասել է Թուրքիայի առաջնորդը:

Էրդողանն արգելափակում է Ստոկհոլմի թեկնածությունը, ինչպես պնդում է, Սկանդինավյան երկրում բնակվող քրդական համայնքին՝ Շվեդիայի իշխանությունների մեղմ վերաբերմունքի պատճառով։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն ու դաշինքի առաջատար անդամ Վաշինգտոնը մինչդեռ պնդում են, որ Շվեդիան բավարար քայլեր է ձեռնարկել Թուրքիայի իշխանությունները մտահոգությունները փարատելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG