Մատչելիության հղումներ

Գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի վրա 14 թևավոր հրթիռ և «Շահեդ»-ներ են արձակել


Ուկրաինա - Գիշերային հարձակումների հետևանքով ավերված շենք Կրիվոյ Ռոգում, 13-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինա - Գիշերային հարձակումների հետևանքով ավերված շենք Կրիվոյ Ռոգում, 13-ը հունիսի, 2023թ.

Ուկրաինայի տարածքի մեծ մասում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինական գլխավոր շտաբն առավոտյան հաղորդագրությունում նշել է, որ գիշերը ռուսական զորքերը երկրի վրա 14 թևավոր հրթիռ և իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։

Հրթիռակոծության հետևանքով Կրիվոյ Ռոգում վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ 5-հարկանի շենք: «Ցավոք, կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներ։ Տեղեկությունը ճշտվում է», - հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերը։

Կիևի և Խարկովի իշխանությունները ևս հաղորդել են օդային հարձակումների մասին:

XS
SM
MD
LG