Մատչելիության հղումներ

Բայդենն անվերապահորեն աջակցում է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 5 հուլիսի, 2023թ.
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 5 հուլիսի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը նախօրեին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման հարցը:

Երկու ղեկավարները կարծիք են հայտնել, որ Շվեդիայի հայտին հավանություն տալու առավել բարենպաստ պահը կարող է լինել Վիլնյուսում առաջիկա օրերին գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Բայդենը մեկնելու է Եվրոպա, որտեղ Լիտվայի մայրաքաղաքում կմասնակցի Հյուսիսատլանտյան գագաթնաժողովին:

Փորձագետները նշում են, որ Թուրքիան, հավանաբար, չի մեղմի դիրքորոշումը Շվեդիայի անադամակցման հարցում և չի հրաժարվի առարկություններից:

«Անհամբերությամբ սպասում ենք, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին»,- երեկվա հանդիպման ընթացքում ասել է Բայդենը և հավաստիացրել, որ այդ հարցում անվերապահորեն աջակցում է Շվեդիային:

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել այն բանից, հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա:

Թուրքիան երկու սկանդինավյան երկրներից պահանջել է արտահանձնել կասկածյալներին, ապաստան չտալ քուրդ անջատականներին և զինյալներին, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:

Ֆինլանդիան արդեն միացել է ՆԱՏՕ-ին, մինչդեռ, Շվեդիայի պարագայում Անկարան պնդում է, որ պահանջների մի մասը դեռ չի կատարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG