Մատչելիության հղումներ

Պերվոմայսկիի հրթիռակոծությունից տուժած խաղաղ բնակիչների թիվը հասել է 43-ի


Ուկրաինա - Հրթիռային հարվածի հետևանքները Պերվոմայսկիում, 5-ը հուլիսի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռային հարվածի հետևանքները Պերվոմայսկիում, 5-ը հուլիսի, 2023թ.

Ուկրաինայի Խարկովի շրջանի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծությունից տուժած խաղաղ բնակիչների թիվն աճում է և երեկ երեկոյան հասել է 43-ի, այդ թվում՝ 12 երեխա, հայտնում են տեղական իշխանությունները։

Նրանց տվյալներով՝ բնակելի տարածքը խոցել է ռուսական «Իսկանդեր» հրթիռը։ Հաղորդվել էր, որ երեկ ցերեկը հասցված հրթիռային հարվածը վնասել է 8 բազմահարկ շենք և 8 ավտոմեքենա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

XS
SM
MD
LG