Մատչելիության հղումներ

Խերսոնի հրետակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել


Ուկրաինա - Հրետակոծության հետևանքները Խերսոնի տներից մեկում, հուլիս, 2023թ.
Ուկրաինա - Հրետակոծության հետևանքները Խերսոնի տներից մեկում, հուլիս, 2023թ.

Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Ուկրաինայի Խերսոն քաղաքի հրետակոծության հետևանքով երկու մարդ է մահացել։

Խերսոնի շրջանային դատախազությունից հաղորդում են, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել մի տղամարդ և մի կին: Մահացածների ինքնությունը ճշտվում է։

Հրետակոծության հետևանքով նաև տներ են վնասվել։

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել Խերսոնի վրա հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG