Մատչելիության հղումներ

Լեհաստանը հայտնում է Բելառուսի հետ սահմանի ամրապնդման մասին


Լեհաստանի 500 ոստիկան կուղարկի Բելառուսի հետ իր սահման, Թվիթերում հայտնել է ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

Վերջին շրջանում Լեհաստանի իշխանությունները անհանգստություն են հայտնում Բելառուսում «Վագներ» խմբավորման վարձկանների առկայության կապակցությամբ։ Նաև լեհ սահմանապահները պնդում են, որ Բելառուսից սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվն աճել է։

«Բելառուսի հետ սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված՝ ես որոշել եմ ուժեղացնել մեր ուժերը հակաահաբեկչության և կանխարգելման ստորաբաժանումների 500 ոստիկաններից բաղկացած խմբով»,- գրել է Կամինսկին։

Նրա խոսքով՝ այժմ սահմանը հսկում են Սահմանապահ ծառայության 5000 աշխատակից և լեհական բանակի 2000 զինվոր։
Ավելի վաղ իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանը՝ այնտեղ Վագներ խմբավորման գրոհայինների առկայության պատճառով։ Նրա խոսքով՝ սահմանի ամրապնդումը «շատ լուրջ» է լինելու։

XS
SM
MD
LG