Մատչելիության հղումներ

Զելենսկին կարգադրել է ամրապնդել բանակը բելառուսական ուղղությամբ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 29 հունիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 29 հունիսի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության և ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ և կարգադրել է ապրապնդել բանակը բելառուսական ուղղությամբ:

«Ընդունել եմ պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության, արտաքին հետախուզության ծառայության, Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարների զեկույցները Բելառուսում ստեղծված վիճակի մասին: Այն պահում ենք մեր մշտական հսկողության տակ»,- Տելեգրամ ալիքում գրել է Զելենսկին:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Ուկրաինայի ղեկավարի այդ կարգադրությունը կարող է կապված լինել «Վագների» ձախողված հեղաշրջումից հետո մեծ թվով վագներականների Բելառուս տեղափոխվելու գործարքի հետ:

Պայմանավորվածությունը, որով «Վագները» դադարեցրել է ըմբոստությունը, համաձայնեցրել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG