Մատչելիության հղումներ

Նարինե Մելքումյանը Եվրոպայում իրականություն է դարձրել օդաչու դառնալու երազանքը


Նարինե Մելքումյանի օդաչու դառնալու երազանքը միայն 34 տարեկանում կատարվեց, մի մասնագիտություն, որտեղ կանայք դեռ փոքրամասնություն են։

«Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ եթե հիմա չանեմ, կփոշմանեմ, ու դա եղել է 34 տարեկանում, երբ այլ մասնագիտություններ ունես, աշխատանք և կարիերան թողնելով՝ միայնակ անում ես այն, ինչ 6 տարեկանից երազել ես՝ օդաչու դառնալ։ Այդ համարձակությունը ես վերցրել եմ ու կարծում եմ՝ մարդիկ ավելի համարձակ պետք է լինեն, որ անեն այն, ինչ ուզում են՝ չնայած տարիքին, կին կամ տղամարդ լինելու պատճառով», - ասում է նա։

Մինչ այդ Նիդերլանդներում բնակվող հայուհին հասցրել էր միջազգային բիզնեսի կառավարում ու տնտեսագիտություն սովորել։

40-ամյա օդաչուն արդեն 3 տարի է՝ դասավանդում է Գերմանիայում. մասնավոր օդաչուների է պատրաստում, Հայաստանում էր նույն նպատակով. - «Իմ ուզածն այն է, որ ավելի շատ կանայք լինեն օդաչու, ու դա ես անում եմ արդեն Հոլանդիայում»։

Ինքն էլ առաջին անգամ էր Հայաստանում թռիչք կատարում։

«Առաջին անգամն էր քո մայր հողի վրա թռնելը։ Մեր բնությունը էնքան սիրուն ա, ես մեկնաբանություններ եմ ստանում, բոլորն ասում են՝ էս ինչ սիրուն է կամ, որ տեսնում են սարեր ունենք, ասում են՝ գանք, մենք էլ թռնենք», - պատմում է նա։

Հայաստանում այժմ գործում են մասնավոր դպրոցներ, որոնք միայն մասնավոր օդաչուներ են պատրաստում։

Իսկ 2007-ից ստեղծված պետական ֆինանսավորմամբ կոմերցիոն օդաչուներ պատրաստող միակ ուսումնական կենտրոնը 2020-ից՝ քովիդի տարածումից ի վեր չի գործում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG