Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակը չի պատասխանել գեներալ Սուրովիկինին վերաբերող հարցին


Գեներալ Սերգեյ Սուրովիկին, արխիվ
Գեներալ Սերգեյ Սուրովիկին, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին առաջարկել է գեներալ Սուրովիկինին վերաբերող հարցերն ուղղել պաշտպանության նախարարությանը։

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի տեղակալ գեներալ Սերգեյ Սուրովկինը արդեն երեք օր ընտանիքի անդամների հետ կապ չունի, ենթադրվում է, որ նա ձերբակալված է «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությանն աջակցելու կասկածանքով։

Պեսկովը որևէ տեղեկություն չի հայտնել նաև Պրիգոժինի գտնվելու վայրի մասին։ «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Երեկ երեկոյան մի քանի Տելեգրամ ալիքներ գրել էին, որ Պրիգոժինի մասնավոր օդանավը Բելառուսից թռիչք է կատարել Ռուսաստանի ուղղությամբ։

XS
SM
MD
LG