Մատչելիության հղումներ

Կրեմլը՝ Պրիգոժինի կազմակերպած ռազմական ապստամբությունը հարթելու շուրջ բանակցություններից


Կրեմլը մանրամասներ է հայտնել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած ռազմական ապստամբությունը հարթելու շուրջ բանակցություններից։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է խռովության հեղինակի դեմ քրեական գործը կարճվել, այն դեպքում, երբ շատ ավելի մեղմ հանցագործությունների դեպքում «իրավապահները խստորեն պատժում են», նախագահ Պուտինի խոսնակն ընդունել է, որ նման խոստում է տրվել երկրի ղեկավարի կողմից։

«Ռուսաստանի նախագահը, եթե խոսք է տալիս, իրագործվում է՝ թե՛ միջազգային, թե՛ ներքին հարցերում», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Մինչ այդ՝ երեկ երեկոյան հեռարձակված ելույթում, Պուտինը ընդունել էր, որ ռազմական ապստամբության այդ փորձի արդյունքում ռուսական բանակի օդաչուներ են զոհվել։

XS
SM
MD
LG