Եվգենի Պրիգոժինին պատկանող ընկերություններից մեկի՝ «Կոնկորդի» մամլո ծառայությունը գրավոր պատասխանել է CNN ամերիկյան հեռուստակայանի հարցին «Վագների» հիմնադրի գտնվելու վայրի և ներկայիս վիճակի մասին:
«Երեկվանից Եվգենի Պրիգոժինի մասին տեղեկություններ չկան: Որտե՞ղ է նա և արդյո՞ք նա իսկապես ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկած պայմանները», - նշվել է «Կոնկորդին» հասցեագրված CNN-ի հարցում:
«Ձեր բոլոր հարցերը փոխանցել ենք Եվգենի Վիկտորովիչին {Պրիգոժինին}, նա բոլորիդ բարևում է և խոստանում է պատասխանել բոլոր հարցերին, երբ պատշաճ կապ կունենա», - նշվում է «Կոնկորդի» պատասխան էլեկտրոնային նամակում:
Վերջին անգամ Պրիգոժինին տեսել են հունիսի 24-ին ուշ երեկոյան ամենագնաց ավտոմեքենայով Դոնի Ռոստովից հեռանալու պահին՝ այն բանից հետո, երբ Կրեմլը հաղորդել է Բելառուսի նախագահի միջնորդությամբ ճգնաժամը կարգավորելու համաձայնության մասին: