Մատչելիության հղումներ

Մոսկվայում չեղարկվել են ժամանցային միջոցառումները


Ռուսաստանի մայրաքաղաքում «հակաահաբեկչական գործողության» ռեժիմի պատճառով չեղյալ են հայտարարվել զանգվածային ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Գորկու այգում նախատեսված շրջանավարտների ավարտական հավաքույթը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Այսօր Սանկտ Պետերբուրգում ևս պլանավորված է շրջանավարտների ավանդական տոնակատարություններ, սակայն դրանց չեղարկման մասին առայժմ չի հաղորդվում։

Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

XS
SM
MD
LG