Մատչելիության հղումներ

Միջուկային զենքի փոխադրումը Բելառուս նախազգուշացում է Արևմուտքին. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 16-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 16-ը հունիսի, 2023թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Բելառուսի տարածք մարտավարական նշանակության միջուկային զենքի փոխադրումը նախազգուշացում է Արևմուտքին, որը սատարում և զինում է Ուկրաինային:

Այդ մասին Պուտինն ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում:

Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է միջուկային զենք փոխադրում երկրի սահմաններից դուրս:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, թե այսօրվա դրությամբ ոչինչ չի վկայում այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել:

XS
SM
MD
LG