Մատչելիության հղումներ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին


Ռուսաստանը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը կսկսի հուլիսի 7-8-ը, այսօր Սոչիում ասել է Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենոյի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում Բելառուսի հետ փոխգործակցությունը կայուն է, կարելի է նույնիսկ ասել՝ լավ է։

«Ավելի զգայուն հարցով, որի շուրջ մենք պայմանավորվել էինք, ամեն ինչ գնում է պլանի համաձայն։ Հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան սպառազինությունների նախապատրաստումը, և իսկույն ևեթ կսկսենք ձեր տարածքում դրանց տեղակայելու աշխատանքները»,- ասել է նա։

Պուտինը ավելի վաղ՝ մայիսի 25-ին, հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք է տեղակայելու Մինսկի խնդրանքով։ Նա նշել էր, որ այն գտնվելու է Ռուսաստանի վերահսկողության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG