Մատչելիության հղումներ

Զելենսկին Շվեյցարիային կոչ է անում կազմակերպել Ուկրաինայում խաղաղության հաստատման գագաթնաժողով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Շվեյցարիայի օրենսդիրներին, Բեռն, 15-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Շվեյցարիայի օրենսդիրներին, Բեռն, 15-ը հունիսի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 15-ին տեսաուղերձով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներին:

Նա կոչ է արել շվեյցարացիներին կազմակերպել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար «խաղաղության բանաձևով» գագաթնաժողով:

Միաժամանակ Զելենսկին խնդրել է՝ չնայած գործող արգելքին թույլատրել շվեյցարական արտադրության զենքի մատակարարումն Ուկրաինային:

«Տիկնայք և պարոնայք, այս պահին ես ձեզ բոլորիդ, Շվեյցարիային, հրավիրում եմ միանալ խաղաղության համաշխարհային գագաթնաժողովի պատրաստմանը և ձեր առաջնորդությունը դրսևորել «բանաձևի» այն մասում, որի վերաբերյալ դուք ձեր ազգային փորձն ամենակարևորն եք համարում ամբողջ մոլորակի համար», - ասել է Զելենսկին:

Զելենսկին ուղերձում հիշեցրել է, որ 2022 թվականին ինքը ներկայացրել է Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման առաջարկը, որն անվանել է «խաղաղության բանաձև»:

«Ես գիտեմ, որ Շվեյցարիայում հիմա քննարկում է ընթանում Ուկրաինա սպառազենի վերաարտահանումը թույլատրելու շուրջ, ուզում եմ, որ քննարկումների մասնակիցներն իմանան, որ դուք հիշեք մեկ փաստ՝ մենք աշխարհից զենք ենք ուզում, որ մեր ուկրաինական տարածքը նորից դառնա խաղաղության տարածք», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Չեզոքության ավանդական քաղաքականություն վարող Շվեյցարիան չի արտոնում զենքի վերաարտահանում հակամարտությունների գոտիներ:

2022 թվականին Շվեյցարիան արգելել է վերաարտահանել սպառազենը, որն ավելի վաղ ուղարկել է Գերմանիա, Դանիա և Իսպանիա:

XS
SM
MD
LG