Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ


Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամը 18:40-ին, Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտոնական Երևանն էլ հայտարարել էր, որ գնդակոծելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

XS
SM
MD
LG