Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը կրակել է Երասխի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Բաքուն մասնավորապես նշել էր, թե «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, գնդակոծել են Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը»՝ հավելելով. «Հայտարարում ենք, որ տարածաշրջանում տիրող լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Այսօր ավելի վաղ էլ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր ժամը 11:30-11:45-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG