Այսօր ժամը 11:30-11:45-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմն այս հաղորդագրությանն առայժմ չի արձագանքել: