Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Տրետուքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ տեղեկացնելով՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:30-ի դրությամբ, ըստ հաղորդագրության, առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի այս պնդմանը։

Վերջին օրերին հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG