Մատչելիության հղումներ

«Բանակցային գործընթացը ոչ թե պոզիտիվ ֆոնի վրա է արագացել, այլ նեգատիվ հատկապես հայկական կողմի համար»․ քաղաքագետ


Սեղանին կա դրված կոնկրետ փաստաթուղթ, որի կետերի մոտավորապես կեսն արդեն համաձայնեցված է, մնացել է երկրորդ կեսը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով՝ ցավալիորեն երկրորդ կեսը հիմնական և կարևոր հարցեր են՝ Արցախի բնակչության անվտանգություն և իրավունքներ, դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաների բացում։

Դիտարկմանը, թե միջազգային գործընկերները Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում ամեն ջանք գործադրում են խաղաղության համաձայնագրի դրույթները վերջնական տեսքի բերելու և համաձայնեցնելու համար՝ Քոչինյանն արձագանքեց՝ աննախադեպ ակտիվությունը, որը կա բանակցային սեղանի շուրջ, անշուշտ հետևանք է 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտության և ուժային բալանսի էական խախտման։

Նրա համզոմամբ, բանակցային գործընթացն, ըստ էության, ոչ թե պոզիտիվ ֆոնի վրա է արագացել, այլ բավականին նեգատիվ հատկապես հայկական կողմի համար։

«Պետք է արձանագրենք, որ կա նաև որոշակի մրցակցություն՝ մի կողմից Վաշինգտոն-բրյուսելյան ֆորմատի, մյուս կողմից մոսկովյան ֆորմատի միջև, մրցակցություն, թե ով ավելի մեծ հաջողությունների կհասնի, ով ավելի մեծ ձեռքբերումներ կունենա բանակցային գործընթացում և, բնականաբար, դա ինքնանպատակ մրցակցություն չէ, որովհետև, եթե կողմերից որևէ մեկը կարողանա հասնել որևէ փաստաթղթի, ապա դա կլինի առհավատչյան տվյալ կողմի էական դերակատարման և էական ազդեցության այս տարածաշրջանում։ Այսինքն՝ այս ակտիվությունը, որը որ մենք տեսնում ենք, ինքը հետևանք է մի շարք գործընթացների և մի շարք շահագրգիռ կողմերի հետաքրքրությունների», - ասաց քաղաքագետը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրայինի եթերում ասաց՝ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, և եթե կարողանան պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր։

Քոչինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG