Մատչելիության հղումներ

Մոսկվան ի գիտություն է ընդունում Ուկրաինայի հակամարտության հարցով Հայաստանի դիրքորոշումը․ Պեսկով


Մոսկվան ի գիտություն է ընդունում Երևանի դիրքորոշումը, որ Ուկրաինայի պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում, դա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ միաժամանակ շեշտելով, որ ռուսական կողմը շարունակում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա», - ասել էր Հայաստանի ղեկավարը։

XS
SM
MD
LG