Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցել են Թուրքիայի առաջին ատոմակայանի առաջին բլոկը միջուկային վառելիքով ներբեռնելու միջոցառմանը։
«Ակկույու» ԱԷԿ-ը կառուցում է Ռուսաստանը։
«Խաղաղ ատոմի ոլորտում համագործակցելուց բացի, բնականաբար մենք քննարկեցիքն նաև ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման բոլոր ակտուալ հարցերը։ Ձեռք են բերվել մի ամբողջ շարք սկզբունքորեն կարևոր համատեղ պայմանավորվածություններ»,- տեսակապով հեռարձակված ելույթում ասել է Պուտինը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ատոմակայանի ծրագիրը իրականացնելու ներդրման համար։ Զրույցի ընթացքում շոշափվել է նաև ուկրաինական թեման, մասնավորապես Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։