Մատչելիության հղումներ

Մոսկվայում քննարկվել են ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, արդյունքները չեն գոհացնում․ Փաշինյան


Ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, այսօր «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն և անում է հնարավորը այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

Փաշինյանը տարածաշրջանային լարվածությունը կապեց ոչ միայն հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների, այլև ռուս-ուկրաինական, Իրան- Աֆղանստան հարաբերությունների հետ։

«Հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից և այլն», - ասաց Փաշինյանը։

«Շատ ցավալի իրավիճակ է»

Մոսկովյան եռակողմ բանակցություններին քննարկվել են Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, տեղեկացրեց Փաշինյանը։

«Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է», - ասաց վարչապետը՝ նշելով՝ շարունակելու են քննարկումները ռուս գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ։

XS
SM
MD
LG