Մատչելիության հղումներ

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը


Գրիգորյան-Օվերչուկ-Մուստաֆաև հանդիպում Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․
Գրիգորյան-Օվերչուկ-Մուստաֆաև հանդիպում Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար, երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ «կողմերը նույն կերպ են ըմբռնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։

«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- ասել է Օվերչուկը։

Փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։ «Կոնկրետ կխոսենք, թե ինչպես է լինելու հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,- հայտարարել է Օվերչուկը:

XS
SM
MD
LG