Մատչելիության հղումներ

ԵՄ-ը քննարկում է գրեթե 200 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվներից շահույթները Ուկրաինա ուղարկելու հարցը. FT


Եվրամիությունը քննարկում է գրեթե 200 միլիարդ եվրոյի սառեցված և բելգիական Euroclear կենտրոնում պահվող ռուսական ակտիվներից շահույթները Ուկրաինա ուղարկելու հարցը, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին։

Նման քայլը չի հանգեցնի բուն ակտիվների օտարմանը, այլ կնշանակի Ռուսաստանի վրա արևմտյան ֆինանսական ճնշման սրում, նշում է պարբերականը։

Բելգիայի կառավարության տվյալներով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում սառեցվել են և Euroclear-ում են 196,6 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որից 180 միլիարդը Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն են։

XS
SM
MD
LG