Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարել է Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։

Բայդենը նման հայտարարություն է արել Հիրոսիմայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնության փաթեթը ներառում է զինամթերք, հրետանի, զրահատեխնիկա։

Այս շաբաթվա սկզբին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ փաթեթը գնահատվել է 375 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG