Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ․ Միրզոյան


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումներից, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումներից, արխիվ

Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ, ինչը ներկայումս այդպես չէ, Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի վերաբերյալ ռեժիմը։ Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, բայց, ցավոք, այժմ անհնար է արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը», - ասել է Միրզոյանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում հավաստիացրել է, որ Մոսկվան մտադիր է անել հնարավորը այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում արդյունքների հասնելու համար:

«Երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների և համաձայնագրերի դերը պետք է որոշիչ լինի բոլոր հարցերի շուրջ բոլոր լուծումները գտնելու գործում», - հայտարարել է Լավրովը:

XS
SM
MD
LG