Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր պաշտոնապես հաստատել է Մոսկվայում մայիսի 19-ին եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների անցկացման փաստը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարիա Զախարովան։
«Ուրբաթ օրը Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ», - հայտարարել է Զախարովան։
«Ռուսաստանի արտգործնախարարը նաև առանձին հանդիպումներ կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Բացի այդ, Մոսկվայում կայանալու է խաղաղ պայմանագրին նվիրված առանձին երկկողմ հայ-ադրբեջանական հանդիպում», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռակարները՝ հաշվի առնելով տարածաշրջանի դինամիկ իրավիճակը», - նշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ Մոսկվայում ակնկալում են, որ «առաջիկա շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև առկա վիճահարույց խնդիրների կարգավորմանը, կողմերի միջև փոխադարձ ընդունելի լուծումների փնտրտուքին, ընդհանուր առմամբ կօգնեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ու կողմերի միջև վստահության մակարդակի աճին»։