Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի, նշում է ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Երեկ հայկական կողմը կրկին հաղորդել էր կրակոցների մասին, այսօր էլ ադրբեջանական կողմն էր ավելի վաղ հաղորդել հրադադարի խախտման մասին։