Մատչելիության հղումներ

«Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին»․ Ադրբեջանի ԱԳ նախարար


«Բրյուսելի առաջիկա բանակցությունները հանդիսանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի անքակտելի մասը», - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա կրկին պնդել է, որ «Ադրբեջանը աջակցում է հարաբերությունների նորմալացմանը», իսկ Հայաստանը «պարբերաբար անհետևողական մոտեցումներ է ցուցաբերում և հակասական կարծիքներ արտահայտում»։ Նա նշել է, որ բանակցությունները վերականգվել են միջազգային միջնորդների մասնակցությամբ։

«Որոշ դադարից հետո առաջնորդների հանդիպումը դրական պահ է։ Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո այս շաբաթավերջին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափով։

XS
SM
MD
LG