Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈւ-ն «չեն հարձակվի Ռուսաստանի վրա այն հզոր զենքով», որ Կիևն ակնկալում է Արևմուտքից


Ուկրաինայի զինված ուժերը չեն հարձակվի Ռուսաստանի տարածքի վրա այն հզոր զենքով, որը Կիևը պահանջում է իր արևմտյան դաշնակիցներից։ Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք ազատագրում ենք մեր օրինական տարածքը»,- ասել է Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք դրա համար ժամանակ, ուժեր, զենքի ավելցուկ չունենք»,- հավելել է նա։

Զելենսկու ժամանման նախօրեին Գերմանիան հայտարարել է 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին՝ Կիևին ռուսական ներխուժման դեմ պայքարում օգնելու համար։

«Հիմա ժամանակն է, որ մենք որոշենք պատերազմի ավարտը արդեն այս տարի, մենք կարող ենք ագրեսորի պարտությունն անդառնալի դարձնել արդեն այս տարի»,- Բեռլինում լրագրողներին ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ «Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակաշրջանում» Կիևին աջակցելու համար։

Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, իր հերթին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիան իր գործընկերների հետ հանդես է գալիս, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր կատարած չարագործությունների համար:

Զելենսկու այցը Գերմանիա հաջորդում է մայիսի 13-ին ուկրաինացի Հռոմում և Վատիկանում իտալացի առաջնորդների հետ հանդիպումներին, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել «մարդասիրական ժեստեր անել հակամարտության անմեղ զոհերի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG