Վրաստանի ընդդիմադիր վեց կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իշխանությանը մեղադրելով երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու մեջ։
Բաց հայտարարության հեղինակները գտնում են, որ իշխող «Վրացական երազանք»-ը հերթական հարվածը հասցրեց Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագային։
«Միջազգային քրեական իրավունքի կողմից հանցագործ ճանաչված և ահաբեկչական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հրամանագրով ու Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ գալիք շաբաթվանից պլանավորվում է վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև», - հայտարարում են Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները և տնտեսական նպատակները կեղծ համարելով՝ նշում, որ «Ռուսական երազանք»-ը սկսել է Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու և ռուսական ավտորիտարիզմ հաստատելու վերջին փուլը։
Իշխող ուժի՝ «Վրացական երազանք»-ի փոխարեն նրանք «Ռուսական երազանք» են գրել։