Մատչելիության հղումներ

Կոբախիձե. «Ռուսաստանի նկատմամբ ուղիղ սանկցիաները հենց Վրաստանին կվնասեն»


«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, արխիվ
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ ուղիղ երկկողմ պատժամիջոցների սահմանումը վնաս կհասցնի հենց Վրաստանին:

«Մենք սանկցիաներ չենք մտցնելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, մենք չենք պատժի սեփական ժողովրդին և երկրին, ուստի, ոչ մի նման որոշում չենք կայացնի»,- ասել է Կոբախիձեն:

Նա «անհեթեթություն» է անվանել ընդդիմության պնդումներն այն մասին, թե պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը «ռուսամետ կառավարության նվերն է Ռուսաստանին»:

«Մենք հաշվարկել ենք, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեինք: Անցյալ տարի արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ՝ ավելի քան 10 տոկոս: Եթե սանկցիաներ մտցնեինք, կլիներ 10-ից 18 տոկոսի անկում: Այդ է պահանջել արմատական ընդդիմությունը, նրանք երազում են երկիրը քայքայելու մասին, բայց ուզածին չեն հասել, քանի որ մենք պինդ դիրքորոշում ենք որդեգրել»,- ասել է Կոբախիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG