Աշխարհի տասնյակ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 1 միլիոն 800 հազարը քվեարկել է նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Նախարդ ընտրությունների համեմատ, դրսից ընտրողների քվեարկությունն աճել է 3 տոկոսով ու կազմել 53 տոկոս։ 2018-ին այլ երկրներում ապրող, ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների 50 տոկոսն էր մասնակցել քվեարկությանը։
Թուրքիայի կետրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի սահմաններից դուրս 3 միլիոն 400 հազար ընտող կա, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 5 տոկոսը։
Ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են մայիսի 14-ին, իսկ դրսում ապրողներն իրենց ձայնը տալու հնարավորություն ունեին ապրիլի 27-ից մինչև մայիսի 9-ը։