Մատչելիության հղումներ

Մոսկվայում վաղը կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները


Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները։

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ քառակողմ հանդիպումից բացի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սիրիացի պաշտոնակցի հետ կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունները, հումանիտար խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Դիվանագիտական կապերը խզած Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր է ստանձնել Մոսկվան, որն անցած դեկտեմբերին հարևան երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն էր նախաձեռնել՝ նպատակ ունենալով հաջորդ հանդիպումները կազմակերպել արտգործնախարարների և, ի վերջո, նախագահների՝ Ռեջեփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև:

Սիրիական ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտությունում Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Ասադի կառավարությանը, Անկարան՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներին:

XS
SM
MD
LG