Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը:
«Սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը Վաշինգտոնի բանակցություններից հետո», - ասված է հաղորդագրությունում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Եվրամիության մայրաքաղաքում կիրակի կայանալիք բանակցությունների մասին հաղորդել է The Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Երևանն ու Բաքուն դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:
The Financial Times-ի աղբյուրը շեշտել է, որ Վաշինգտոնի քառօրյա բանակցություններից հետո Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ջանքերը փոխադարձ ամրապնդում են՝ միմյանց լրացնող երկկողմանի գործընթացներով: