Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն հաստատել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամությունը. Զախարովա


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Ադրբեջանա-հայկական հայտնի բանակցություններն անցկացվում են այլ երկրի մասնակցությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Համապատասխանաբար, այդ բանակցությունների գործընթացից անհրաժեշտ է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների վերաբերյալ հարցին:

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ Մոսկվան այդ բանակցությունները կմեկնաբանի միայն հանդիպման արդյունքներով կողմերի հայտարարություններից հետո։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հեռանկարներին, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունն այդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Հանդիպման օրը կհայտնենք ավելի ուշ», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG