ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ եռակողմ բանակցություններին հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական արտգործնախարարությունը։
Այս հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։
Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Էնթոնի Բլինքենն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: