Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինված ուժերի բոլոր դիրքերը Մարյինկայում հրթիռակոծվել են


Ուկրաինա - Մարտական գործողությյունների հետևանքները Մարյինկայում, փետրվար, 2023թ.
Ուկրաինա - Մարտական գործողությյունների հետևանքները Մարյինկայում, փետրվար, 2023թ.

Ուկրաինայի զինված ուժերի բոլոր դիրքերը Դոնեցկի մարզի Մարյինկա քաղաքում ենթարկվել են ռուսական հրթիռակոծության ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինին։

«Մենք ամեն ինչ տեսնում ենք և փորձում առաջին իսկ հնարավորության դեպքում վերացնել ուկրաինական զինված խմբավորումների անդամներին», - երեկ ասել է Պուշիլինը ռուսական Առաջին ալիքին:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են Դոնեցկից արևմուտք գտնվող Մարյինկայի 59 բնակելի թաղամասերից 50-ը, և գրեթե բոլոր ուկրաինական դիրքերը տեսադաշտում են:

Պուշիլինի խոսքով՝ ռուսական ուժերն անշեղորեն առաջ են շարժվում, չնայած ուկրաինական ուժերի՝ դիմադրություն ցույց տալու փորձերին։

Ավելի վաղ պաշտոնյաները հայտարարել էին, որ Մարյինկայի նկատմամբ վերահսկողության հաստատումը Ալեքսանդրովկան, Դոնեցկի Պետրովսկի և Տեքստիլշչիկ շրջաններն անհասանելի կդարձնի ուկրաինական հրետակոծությունների համար:

XS
SM
MD
LG