Մատչելիության հղումներ

Վատառողջ Էրդողանը չեղարկել է նախընտրական հանդիպումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրողների հետ հավաքում, արխիվ, Մանիսա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրողների հետ հավաքում, արխիվ, Մանիսա:

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է այսօրվա նախընտրական հանդիպումը: Նա Թվիթերում գրել է, թե որոշումն ընդունել է իր բժիշկների խորհրդով:

Նախօրեին Էրդողանը ստամոքսի ցավի պատճառով ստիպված ընդհատել է հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցը:

69-ամյա Էրդողանը Թուրքիան ղեկավարող ամենաերկարակյաց լիդերն է և բազում հաղթանակներ է ապահովել իշխանության ավելի քան 20 տարում: Բացի ակդ, նա կարողացել է հաղթահարել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը:

Սակայն վերլուծաբանների փոխանցմամբ, այս տարվա արտահերթ ընտրությունները կլինեն ամենաբարդը նրա քաղաքական կարիերայի ընթացքում:

Մեծ թվով ընտրողներ դժգոհ են Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության աշխատանքից փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժին հաջորդած առաջին օրերին:

XS
SM
MD
LG