Մատչելիության հղումներ

Թուրքիայում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ


Սեյսմոմետրիկ սարք:
Սեյսմոմետրիկ սարք:

Թուրքիայում՝ Ադանայի մարզում, այսօր տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի բնական արհավիրքների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների պետական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով առավոտյան 7:48-ին: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայիմբեյլի (հայկական անունը՝ Հաճն) ավանի շրջանում՝ 7 կիլոմետր խորության վրա:

Այս տարվա փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 50 հազար 800 մարդ: Հարևան Սիրիայում զոհվել է մոտ 8 և կես հազար մարդ:

Դրանից հետո տարածաշրջանում գրանցվել են տարբեր ուժաստիճանի հազարավոր հետցնցումներ:

XS
SM
MD
LG