Այսօր Թուրքիայում՝ մայրաքաղաք Անկարայից մոտ 180 կիլոմետր հյուսիսարևելք գտնվող Բոլուի մարզում, տեղական ժամանակով 13:55-ին (Երևանի ժամանակով 14:55) տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնը գտնվել է Բոլու ավանի մոտակայքում՝ 8 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել են հազարավոր հետցնցումներ: