Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին


Արխիվ
Արխիվ

Ռուսական Росатом ընկերությունը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան՝ նշելով, որ հարվածների հետևանքով կոտրվել են ԱԷԿ-ի չորորդ էներգաբլոկի տուրբինային դահլիճի ապակիները։

Կարչաան, սակայն, չի հստակեցրել, թե հայտկապես երբ են արձանագրվել ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները։ Նախօրեին Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ իր մտահոգությունն էր հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ նշելով, որ կայանի մերձակայքում պարբերաբար հուժկու հրետանային հարվածներ են արձանագրվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG