Մատչելիության հղումներ

Պեսկով. «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու կանխումը հատուկ ռազմական օպերացիայի նպատակներից մեկն է»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հյուսիսատլանտյան դաշինք Ուկրաինայի մուտքի կանխումը մնում է «հատուկ ռազմական գործողության» նպատակներից մեկը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած դա {ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը} լուրջ և էական սպառնալիք կստեղծի մեր երկրի անվտանգության համար»,- ասել է խոսնակը:

Անդրադառնալով Կիև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այսօր կատարած այցին, Պեսկովը նշել է, որ Մոսկվայում դրա կապակցությամբ չեն գնահատում ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի հեռանկարը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մի անանուն ներկայացուցիչ ասել է, որ Ստոլտենբերգի Կիև կատարած այցի ընթացքում կքննարկվեն ապրիլի 21-ին Գերմանիայում՝ Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանում նախատեսված շփմման խմբի նիստին առնչվող հարցեր:

Ռամշտայնի խումբը կարգավորում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային զենք ու զինամթերք տրամադրելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG