Մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտի կապակցությամբ հրապարակված ուղերձում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հատուկ ուղերձ է հրապարակել:
Նա հայտարարել է, որ Թուրքիան սատարում է բարեկամական, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին: Նա, մասնավորապես, այդ ցանկում նշել է Հյուսիսային Կիպրոսը, Լիբիան և Ադրբեջանը:
Աքարը նաև ասել է, թե «հացահատիկի գործարքի» միջոցով և այլ քայլերով Թուրքիան նպաստում է խաղաղությանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: